Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Գերմանիայի առաջին նախագահն է, ով պաշտոնական այցով ժամանել է Բելառուս: Մինսկից ոչ հեռու գտնվող «Տրոստենեց» հուշահամալիրում նա մասնակցել է նացիզմի զոհերի հուշարձանի բացման արարողությանը. այդ վայրում Երկրորդ աշխարհամարտի տարիներին ոչնչացվել է ավելի քան 250 հազար մարդ՝ հիմնականում հրեաներ:
Շտայնմայերը իր ելույթում նշել է, որ գերմանացիները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բազմաթիվ հանցանքներ են գործել բելառուսական հողի վրա:
Միջոցառմանը մասնակցել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ավստրիայի նախագահ Վան դեր Բելենը:
Բելառուսի ընդդիմությունը դատապարտել է Գերմանիայի և Ավստրիայի առաջնորդների այցը՝ հայտարարելով, որ նրանք լեգիտիմացնում են Լուկաշենկոյի ռեժիմը: