Մոսկվան օրինական չի ճանաչում Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության սահմանած մեխանիզմները, որոնք թույլ են տալիս բացահայտել, թե ով է պատասխանատու քիմիական հարձակումների համար: Այս մասին երեկ լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Ռուսաստանը չի ճանաչում հունիսի 27-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում մեծամասնության քվեով հաստատված նոր մեխանիզմի լեգիտիմությունը, հայտարարել է Ռյաբկովը։