Մատչելիության հղումներ

ԵՄ առաջնորդները պայմանավորվել են երկարաձգել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ


ԵՄ գագաթնաժողովը Բրյուսելում, 28-ը հունիսի, 2018թ․
ԵՄ գագաթնաժողովը Բրյուսելում, 28-ը հունիսի, 2018թ․

Եվրամիության ղեկավարները պայմանավորվել են երկարաձգել դաշինքի տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, որոնք սահմանվել են ի պատասխան Ուկրաինայում ռուսական ագրեսիայի:

Համաձայնությունը ձեռք է բերվել այսօր վաղ առավոտյան Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովի ճաշի ընթացքում։ Առաջիկա շաբաթվա ընթացքում այն պաշտոնապես կհաստատվի։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ են արել առաջնորդներին երկարաձգել պատժամիջոցները, քանի որ Մինսկի խաղաղ համաձայնագրի իրականացման հարցում առաջընթաց չի գրանցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG