Մատչելիության հղումներ

Սիրիական պատերազմի ընթացքում Ղրղըզստանի 150 քաղաքացի է զոհվել


Ղրղըզստանի հակաահաբեկչական կենտրոնի փոխնախագահ Կանջարբեկ Բակաևը այսօր օրենսդիրներին տեղեկացրել է, որ 2011 թվականից ի վեր Սիրիայում բռնկված հակամարտության ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումներին միացած Ղրղըզստանի 150 քաղաքացի է զոհվել:

Ըստ նրա հայտնած տվյալների՝ վերջին տարիներին Ղրղըզստանի 850 քաղաքացիներ միացել են Սիրիայի ծայրահեղ իսլամիստների խմբերին:

Բակաևն ասել է, որ Սիրիայում Ղրղըզստանի քաղաքացիներից յուրաքանչյուրի մահվան դեպքով հետաքննություն է անցկացվել:

Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG