Եվրամիության առաջնորդները հունիսի 28-29-ը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում քննարկելու են 28-անդամանոց բլոկի ամենասուր ու հրատապ հարցերը, ներառյալ միգրանտների հետ կապված երկարատև շարունակվող խնդիրները, առևտուրը, եվրոզոնային առնչվող հարցերն ու Եվրամիությունից 2019-ի մարտին Բրիտանիայի դուրս գալու հարցը՝ այսպես կոչված «Բրեքսիթ»-ի գործընթացը:
Միգրանտների հարցով տարաձայնությունների խորացումը կարող է սպառնալ Եվրամիության միասնականությանը:
«Խաղադրույքները շատ բարձր են, իսկ ժամանակը՝ կարճ», - զգուշացրել է Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը միության առաջնորդներին հղած նամակում: