Մատչելիության հղումներ

Աշխարհի առաջնությունը կշարունակվի առանց Գերմանիայի․ 1/8-ում՝ Բրազիլիա-Մեքսիկա և Շվեդիա-Շվեյցարիա


Դրվագ Գերմանիա-Հարավային Կորեա հանդիպումից, Կազան, 27-ը հունիսի, 2018թ․
Դրվագ Գերմանիա-Հարավային Կորեա հանդիպումից, Կազան, 27-ը հունիսի, 2018թ․

Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը Ռուսաստանից վերադառնում է տուն: Աշխարհի առաջնության խմբային մրցաշարի վերջին՝ երրորդ տուրում Գերմանիան երեկ 0:2 հաշվով պարտվեց Հարավային Կորեային և 3 միավորով վերջին տեղը գրավեց F խմբի մրցաշարային աղյուսակում:

Խմբում 6-ական միավորով առաջին երկու տեղերը գրավեցին և փլեյօֆում հանդես գալու իրավունք ստացան Շվեդիայի և Մեքսիկայի հավաքականները, որոնց հանդիպումը երեկ ավարտվեց շվեդների հաղթանակով՝ 3:0 հաշվով:

Աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիան իր պատմության ընթացքում առաջին անգամ է ձախողվում աշխարհի առաջնության խմբային խաղերում և չի անցնում հաջորդ փուլ:

E խմբում 7 միավորով առաջին տեղը գրավեց Բրազիլիայի հավաքականը՝ վերջին տուրում 2:0 հաշվով պարտության մատնելով Սերբիայի թիմին: 5 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Շվեյցարիայի հավաքականը՝ ոչ-ոքի՝ 2:2 ավարտելով հանդիպումը Կոստա Ռիկայի թիմի հետ:

Այսպիսով, 1/8 եզրափակիչի հերթական երկու զույգերն են՝ Բրազիլիա-Մեքսիկա և Շվեդիա-Շվեյցարիա, որոնք կհանդիպեն համապատասխանաբար հուլիսի 2-ին և հուլիսի 3-ին:

Այսօր կկայանան աշխարհի առաջնության խմբային մրցաշարի վերջին չորս հանդիպումները՝ Անգլիա-Բելգիա և Պանամա-Թունիս՝ G խմբում, Սենեգալ-Կոլումբիա և Ճապոնիա-Լեհաստան՝ H խմբում:

1/8 եզրափակիչի հանդիպումները կմեկնարկեն հունիսի 30-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG