Մատչելիության հղումներ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նոր ղեկավարն այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստվում են ստուգումներ իրականացնել Հայաստանի խոշոր մետաղական հանքերում: Արթուր Գրիգորյանը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի նպատակն է պարզել ու հանրությանը ներկայացնել հանքերում տիրող իրական վիճակը:

Հիշեցնենք՝ մոտ մեկ ամիս առաջ հանքերում ստուգումներ իրականացնելու անհրաժեշտության մասին բարձրաձայնել էր նաև ինքը՝ Փաշինյանը:

Տեսչության պետի կարծիքով, հաշվի առնելով նախկին կառավարության գործելաոճը, չի բացառվում, որ հանքերի գերակշիռ մասում լինեն ապօրինություններ, սակայն Գրիգորյանը հավաստիացրել է, որ կառավարության նպատակը ոչ թե դրանց փակումն է, այլ օրինական դաշտ բերելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG