Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն․ 1/8-ում՝ Ֆրանսիա-Արգենտինա, Խորվաթիա-Դանիա


Դրվագ Ֆրանսիա-Դանիա հանդիպումից, Մոսկվա, 26-ը հունիսի, 2018թ․
Դրվագ Ֆրանսիա-Դանիա հանդիպումից, Մոսկվա, 26-ը հունիսի, 2018թ․

Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հայտնի դարձան 1/8 եզրափակիչի ևս երկու զույգեր՝ հունիսի 30-ին կհանդիպեն Ֆրանսիայի և Արգենտինայի, հուլիսի 1-ին՝ Խորվաթիայի և Դանիայի հավաքականները:

С խմբի մրցաշարի վերջին՝ երրորդ տուրում երեկ Ֆրանսիայի և Դանիայի հավաքականները ոչ-ոքի՝ 0:0 ավարտեցին իրենց հանդիպումը, համապատասխանաբար 7 և 5 միավորով մրցաշարային աղյուսակում գրավելով առաջին ու երկրորդ հորիզոնականները: Պերուն 2:0 հաշվով հաղթեց Ավստրալիային, երկու թիմերն էլ լքում են առաջնությունը:

D խմբում Արգենտինան լարված խաղում 2:1 հաշվով առավելության հասավ Նիգերիայի նկատմամբ, Խորվաթիան նույն հաշվով հաղթեց Իսլանդիային: Այս խմբում Խորվաթիան վաստակեց հնարավոր առավելագույն՝ 9 միավոր, Արգենտինան 4 միավորով երկրորդն է, Նիգերիան և Իսլանդիան հրաժեշտ են տալիս մրցաշարին:

Այսօր նախատեսված են Մեքսիկա-Շվեդիա, Հարավային Կորեա-Գերմանիա հանդիպումները F խմբում և Շվեյցարիա-Կոստա Ռիկա, Սերբիա-Բրազիլիա հանդիպումները E խմբում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG