Մատչելիության հղումներ

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավարը ՀՀ ԱԳ նախարարին է ներկայացրել իրենց գործունեությունը և ծրագրերը


ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը ՀՀ ԱԳՆ-ում, Երևան, 26-ը հունիսի, 2018թ․
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը ՀՀ ԱԳՆ-ում, Երևան, 26-ը հունիսի, 2018թ․

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործունեությունը, ընթացիկ և առաջիկա ծրագրերն է ներկայացրել հանձնախմբի ղեկավար Րաֆֆի Համբարյանը այսօր Երևանում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ Մնացականյանը կարևորել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ակտիվ դերակատարությունը ամերիկահայ համայնքային կյանքում և ամերիկյան վարչակազմի շրջանում համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրաձայնելուն ուղղված գործունեությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, մտքեր են փոխանակվել համահայկական նշանակության ծրագրերի իրականացման ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG