Մատչելիության հղումներ

Խոշոր տուգանք «երկգլխանի արծիվ» ցույց տալու համար


Շվեյցարիայի հավաքականի ծագումով ալբանացի ֆուտբոլիստներ Գրանիտ Շական և Ջերդան Շաչիրին «երկգլխանի արծիվ» ցույց տալով տոնում են գոլերը, Կալինինգրադ, 22-ը հունիսի, 2018թ.
Շվեյցարիայի հավաքականի ծագումով ալբանացի ֆուտբոլիստներ Գրանիտ Շական և Ջերդան Շաչիրին «երկգլխանի արծիվ» ցույց տալով տոնում են գոլերը, Կալինինգրադ, 22-ը հունիսի, 2018թ.

ՖԻՖԱ-ն տուգանել է Շվեյցարիայի ֆուտբոլի հավաքականի ծագումով ալբանացի երկու մարզիկների՝ Սերբիայի հետ խաղում քաղաքական բովանդակության ժեստեր ցույց տալու համար:

ՖԻՖԱ-ի կանոններով քաղաքական ուղերձները և խորհրդանշաններն արգելված են:

Հունիսի 22-ին Սերբիայի ընտրանու հետ խաղում Գրանիտ Շական և Ջերդան Շաչիրին գոլեր խփելուց հետո ձեռքի ժեստերով ցուցադրել են երկգլխանի արծիվը, որը պատկերված է Կոսովոյի դրոշին: Դա զայրացրել է սերբերին, ովքեր պաշտոնական բողոք են ներկայացրել:

ՖԻՖԱ-ն կարող էր երկու խաղով որակազրկել ֆուտբոլիստներին, սակայն վճռել է, որ Շական և Շաչիրին պետք է վճարեն 10-հազարական դոլար տուգանք: 5050 դոլար տուգանք կվճարի նաև Շվեյցարիայի հավաքականի ավագ Շտեֆան Լիխտշտայներն, ով գոլերից հետո միացել է ծագումով ալբանացի մարզիկներին և նրանց ոճով է տոնել նվաճումը:

Բացի այդ, ՖԻՖԱ-ն 5060-ական դոլար տուգանք է սահմանել Սերբիայի հավաքականի մարզիչ Մլադեն Կրստաջիչի և Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սլավիսա Կոկեզայի նկատմամբ՝ «խաղից հետո մրցավարի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար»: Սերբիա-Շվեյցարիա հանդիպումն ավարտվել է 1-2 հաշվով:

Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, թեպետ այն ճանաչել են 116 պետություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG