Մատչելիության հղումներ

Իրանում կանանց թույլատրվել է հրապարակայնորեն դիտել ֆուտբոլի հավաքականի երկու հանդիպումները


Իրան - Կանայք Թեհրանի «Ազադի» մարզադաշտում դիտում են Իրան-Իսպանիա ֆուտբոլային հանդիպումը, 20-ը հունիսի, 2018թ․
Իրան - Կանայք Թեհրանի «Ազադի» մարզադաշտում դիտում են Իրան-Իսպանիա ֆուտբոլային հանդիպումը, 20-ը հունիսի, 2018թ․

Վերջին 40 տարիների ընթացքում երկրորդ անգամ Իրանում կանայք հնարավորություն ունեցան հրապարակայնորեն դիտելու ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը: Երեկ նրանց թույլատրվել է հետևել Պորտուգալիայի թիմի հետ Իրանի հավաքականի հանդիպմանը Թեհրանի «Ազադի» մարզադաշտի մեծ էկրանին՝ չնայած բողոքներին այն խմբերի կողմից, որոնք կողմ են կանանց նկատմամբ արգելքը կրոնական նկատառումներով պահպանելուն, հաղորդում է ISNA լրատվական գործակալությունը:

Հինգ օր առաջ էլ իրանցի կանանց հնարավորություն էր տրվել մայրաքաղաքի նույն մարզադաշտում դիտելու աշխարհի առաջնության Իրան-Իսպանիա հանդիպումը:

Իրանում 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո կանանց չի թույլատրվում ներկա լինել տղամարդկանց ֆուտբոլային հանդիպումներին: Երկրի ներկայիս նախագահ Հասան Ռոհանին բազմիցս քննադատել է այդ արգելքը և ֆուտբոլային կառույցներին վստահեցրել, որ այն վերացվելու է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG