Մատչելիության հղումներ

Մաթիս․ ԱՄՆ-ը պետք է նոր մակարդակի հասցնի իր դերակատարությունը Արկտիկայում


Ամերիկյան սուզանավ Արկտիկայում, արխիվ
Ամերիկյան սուզանավ Արկտիկայում, արխիվ

Միացյալ Նահանգները պետք է նոր մակարդակի հասցնի իր դերակատարությունը Արկտիկայում, որն ավելի ու ավելի կարևոր տարածաշրջան է դառնում, քանի որ գլոբալ ջերմացումը նոր ծովային ուղիներ է բացում, ինչը ավելի հասանելի է դարձնում էներգետիկ ռեսուրսները, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը։

Արկտիկան, որի տարբեր հատվածներ ընդգրկված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի և մի շարք այլ երկրների տարածքներում, որոշ գնահատականներով, ավելի շատ նավթային և գազային պաշարներ ունի, քան Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը, և Մոսկվան այնտեղ էներգետիկ ծրագրեր է ծավալում:

1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը կտրուկ մեծացրեց իր ռազմական ներկայությունը և հնարավորությունները Արկտիկայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG