Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում կա․ ՀՔԾ


Նազիկ Ամիրյան

Գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում կա: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին ՀՔԾ-ից՝ հավելելով, որ ոստիկանությանը հանձնարարվել է հայտնաբերել և ձերբակալել նրան:

Օրեր առաջ, երբ գլխավոր դատախազը ներկայացնում էր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հիմքերը, ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ գեներալը ապօրինի զենքը նաև կնոջ՝ Նազիկ Ամիրյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ է պահել:

Բացի այդ՝ ոստիկանությունն էր հայտարարել, որ Նազիկ Ամիրյանը հանձնարարել էր ԵԿՄ գրասենյակից զինվորի բաժին գրառմամբ մոտ 3000 հատ մսի պահածոներ տեղափոխել այլ վայր:

Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ մեղադրանք է առաջադրվել նաեւ կալանավորված Մանվել Գրիգորյանի որդուն՝ օրերս Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տված Կարեն Գրիգորյանին:

Մեղադրանքը՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման հոդվածով է, իսկ յուրացրել է կրտսեր Գրիգորյանն, ըստ իրավապահների, Ղարաբաղի բանակին փոխանցելու համար իրեն հանձնված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաները: Ընդ որում, ըստ Հատուկ քննչական ծառայության, հափշտակել է ոչ մենակ, հոր՝ Մանվել Գրիգորյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG