Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նոր արտգործնախարարի հետ


Դավիթ Զալկալիանի, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հետ:

Շնորհավորելով գործընկերոջը բարեկամ Վրաստանի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Մնացականյանը հաջողություն է մաղթել Զալկալիանիին իր կարևոր առաքելությունում և վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ։

Վրաստանի նորանշանակ արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել և նշել, որ բարձր է գնահատում այն հարաբերությունները, որոնք պատմականորեն ձևավորվել են երկու ժողովուրդների և պետությունների միջև։

Կողմերն ընդգծել են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած պաշտոնական այցը և դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ամուր հիմք են ստեղծում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման համար։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ, նաև ասված է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրությունում:

Հիշեցնենք, Վրաստանի նոր կառավարությունը գլխավորում է Մամուկա Բախտաձեն, նա վարչապետի պաշտոնում Գիորգի Կվիրիկաշվիլիին փոխարինեց այս ամիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG