Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Էրդողանին


արխիվ
արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ կիրակնօրյա ընտրություններում արձանագրած հաղթանակի առթիվ: «Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ ընտրությունների արդյունքները վկայում են Էրդողանի պատկառելի քաղաքական հեղինակության, երկրի սոցիալ-տնտեսական հարցերի լուծման և արտաքին քաղաքական դիրքերի ամրապնդմանն ուղղված քաղաքական կուրսի լայն աջակցության մասին»,- նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Ռուսաստանի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել՝ շարունակել բովանդակալից երկխոսությունը և համատեղ սերտ աշխատանքը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի շուրջ` հատուկ ընդգծելով, որ դա բխում է Ռուսաստանի և Թուրքիայի ժողովուրդների շահերից»,- հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Կիրակի կայացած արտահերթ նախագահական ընտրությունների քվեների ավելի քան 90 տոկոսի հաշվարկից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը միանձնյա առաջատարն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG