Մատչելիության հղումներ

Սերբիան և Կոսովոն ակտիվացնում են երկկողմ շփումները


Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

Սերբիայի և Կոսովոյի ղեկավարներ Ալեքսանդր Վուչիչը և Հաշիմ Թաչին երեկ Բրյուսելում քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Բանակցությունների ընթացքում միջնորդի դերում հանդես է եկել Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«Սա մեր միջև կայացած ամենադժվարին բանակցություններն էին: Բայց ես մտավախություն ունեմ, որ եթե մենք չկարողանանք ընդհանուր հայտարարի գալ, շատ ավելի լուրջ կորուստներ կունենանք: Եվրամիությունը չի հանդուրժի մեզ, եթե Կոսովոն և Սերբիան շարունակեն խնդիրներ ունենալ», - հայտարարել է Հաշիմ Թաչին:

«Կողմերը պայմանավորվել են արդեն առաջիկա շաբաթներին ակտիվացնել բանակցությունները», - հանդիպման ավարտին ասել է Ֆեդերիկա Մոգերինին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG