Մատչելիության հղումներ

ԱՄՆ պաշտպանության նախարարը Աֆղանստանում խաղաղ գործընթացի «քաջալերող նշաններ» է տեսնում


ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս (Ջիմ) Մաթիս, արխիվ
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս (Ջիմ) Մաթիս, արխիվ

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը հայտարարել է, որ «քաջալերող նշաններ» է տեսնում, որոնք, նրա խոսքով, թույլ կտան 17 տարվա պատերազմից հետո բովանդակային բանակցություններ սկսել Աֆղանստանի կառավարության և «Թալիբան» շարժման միջև:

Ժամեր առաջ ելույթ ունենալով Աֆղանստանում տիրող իրավիճակ մասին, Մաթիսը կարևորել է այն հանգամանքը, որ «Թալիբան»-ը ընդունել է եռօրյա զինադարար հաստատելու՝ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի առաջարկը:

Հիշեցնենք, միջազգային կոալիցիայի կազմում Հայաստանը նույնպես մասնակցում է Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG