Մատչելիության հղումներ

Անգլիայի հավաքականը ջախջախեց Պանամայի թիմին


Անգլիայի հավաքականի ավագ և ռմբարկու Հարի Քեյնը, արխիվ:
Անգլիայի հավաքականի ավագ և ռմբարկու Հարի Քեյնը, արխիվ:

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության G խմբում այսօր Անգլիայի հավաքականը Նիժնի Նովգորոդի մարզադաշտում 6-1 խոշոր հաշվով հաղթել է Պանամայի ընտրանուն:

Գոլերը անգլիացիների կազմում խփել են Ջոշ Սթոունզը՝ 8-րդ և 40-րդ րոպեներին, Հարի Քեյնը՝ 22-րդ, 45-րդ և 62-րդ րոպեներին և Ջեսի Լինգարդը՝ 36-րդ րոպեին:

Պանամացիներից միակ գոլը 78-րդ րոպեին խփել է Ֆելիպե Բալոյը:

Այս պահին անգլիացի Քեյնը 5 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը, երկրորդ տեղը կիսում են պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն և բելգիացի Ռոմելու Լուկակուն, ովքեր 4-ական գոլ են խփել, երրորդ տեղում 3 խփած գոլով ռուսաստանցի Դեռնիս Չերիշևն է:

Այսօր H խմբում Ճապոնիա-Սենեգալ հանդիպումն ավարտվել է ոչ ոքի 2-2, իսկ Կոլումբիան 3-0 խոշոր հաշվով հաղթել է Լեհաստանին:

Հունիսի 25-ին տեղի կունենան Ուրուգվայ-Ռուսաստան, Սաուդյան Արաբիա-Եգիպտոս, Իրան-Պորտուգալիա և Իսպանիա-Մարոկո հանդիպումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG