Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել, որ իր երկիրը տնտեսական կայուն զարգացում չապահովելու դեպքում կարող է կորցնել անկախությունը: Այդ մասին Լուկաշնեկոն հայտարարել է շաբաթ օրը՝ Մոգիլյովի մարզում կայացած խորհրդակցության ժամանակ:
«Մենք ռազմաճակատում ենք: Չենք հաղթահարի այս տարիների դժվարությունները, կտապալվենք` հարկավոր կլինի մեկ այլ պետության կազմի մեջ մտնել: Աստված մի արասցե, կարող են նաև պատերազմ հրահրել, ինչպես Ուկրաինայում», - հայտարարել է Լուկաշենկոն` չհստակեցնելով, թե որ պետության մասին է խոսքը: