Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը մերձավորարևելյան կարգավորման նոր ծրագիր է մշակում


ԱՄՆ նախագահի խորհրդական Ջարեդ Քուշներ, արխիվ
ԱՄՆ նախագահի խորհրդական Ջարեդ Քուշներ, արխիվ

«Սպիտակ Տունը մոտ ապագայում կավարտի պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանն ուղղված նոր ծրագրի մշակումը», - Երուսաղեմում լույս տեսնող «Ալ-Քուդս» արաբալեզու թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները:

Չբացահայտելով հակամարտության կարգավորման ամերիկյան պլանի մանրամասները` Քուշները նշել է, որ այն, ամեն դեպքում, հրապարակվելու է:

«Եթե Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը պատրաստ է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, մենք նրա հետ կքննարկենք կարգավորման այդ ծրագիրը: Եթե ոչ, այդ ծրագիրը պարզապես կհրապարակվի», - նշել է Ջարեդ Քուշները:

Պաղեստինի իշխանությունները խզել էին բոլոր հարաբերությունները Թրամփի վարչակազմի հետ այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահը Երուսաղեմը ճանաչել էր որպես Իսրայելի մայրաքաղաք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG