Մատչելիության հղումներ

«Թրամփ-Պուտին բանակցությունները կարող են կայանալ մոտ ապագայում»․ Փոմփեո


ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները, արխիվ

Չի բացառվում, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ոչ հեռավոր ապագայում հանդիպի իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին շաբաթ երեկոյան ամերիկյան MSNBC ալիքի ուղիղ եթերում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Նրա խոսքով՝ մոտ ապագայում Մոսկվա կուղևորվի Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը` նախագահների հնարավոր հանդիպման հեռանկարները հստակեցնելու նպատակով:

«Չի բացառվում,որ Ջոն Բոլթոնը Մոսկվա ուղևորվի արդեն հունիսի 24-ին», - նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG