Մատչելիության հղումներ

Արևմտյան աղբյուրների պնդմամբ, ռուսական օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայի հարավում


Դամասկոսից հարավ գտնվող Դերաայի շրջան, հունվար, 2018թ,
Դամասկոսից հարավ գտնվող Դերաայի շրջան, հունվար, 2018թ,

Ռուսական օդուժն առաջին անգամ 2017 թվականի հուլիսին կնքված հրադադարից հետո ակտիվորեն մասնակցում է Դամասկոսից հարավ գտնվող Դերաայի շրջանի ռմբակոծություններին: Այդ մասին հաղորդում են սիրիացի իրավապաշտպանները`պնդելով, որ այս գործողություններով Սիրիայում տեղակայված ռոսական օդուժն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ստորաբաժանումների մի քանի օր առաջ մեկնարկած հարձակմանը:

Reuters-ի տեղեկություններով՝ օդային հարվածների հիմնական թիրախը Սիրիայի զինված ընդդիմության վերահսկողության ներքո գտնվող Բուսրա-Ալ -Հարիր քաղաքն է:

«Այսօր առավոտյան այս շրջանում առնվազն 20 օդային հարված է արձանագրվել», - նշում են արևմտյան աղբյուրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG