Այսօր կեսօրին առնվազն 10 մարդ է բերման ենթարկվել Ղազախստանի խոշորագույն քաղաք Ալմաթիում` ընդդիմության կազմակերպած հանրահավաքին մասնակցելու փորձի համար:
Ավելի վաղ քաղաքական վտարանդի Մուխտար Աբլյազովի «Ղազախստանի Ժողովրդավարական ընտրություն» կուսակցությունը կոչ էր արել երկրի բնակիչներին այսօր բարեփոխումների պահանջով բողոքի գործողություններ կազմակերպել երկրի տարբեր քաղաքներում:
Հաղորդագրություններ են ստացվում նաև մայրաքաղաք Աստանայում և Ղազախստանի արևելքում գտնվող Ուրալսկ քաղաքում իրականացված ձերբակալությունների մասին: