Մատչելիության հղումներ

Կորած Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներն Աբովյանում ավարտվել են անարդյունք


Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կորած 14-ամյա երեխայի՝ Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Հունիսի 22-ին՝ ժամը 21:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ կորած երեխան նկատվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նախկին կինոյի տան մոտակայքում:

Որոնողական աշխատանքներն իրականացվել են Աբովյան քաղաքի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ միկրոշրջաններում, Երևանյան փողոցից մինչև Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհ, Երևանյան փողոցից դեպի Սարալանջ փողոց, Հատիսի - Ռոսիայի - Նաիրյան - Օգոստոսի 23 - Երիտասարդական - Հանրապետության փողոցներում, Աբովյան - Արզնի խճուղու մինչև 3-րդ կմ, բոլոր դպրոցների և մանկապարտեզների մոտակայքերում:

Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են կասկածվող վայրերի տեսախցիկների տեսագրությունների դիտում: Որոնողական աշխատանքներում ներգրավված են ՀՀ ԱԻՆ ՓԾ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 29 փրկարար, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ոստիկանության 8 աշխատակից և 40 կամավոր:

Ժամը 03:30-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Հունիսի 9-ին, ժամը 21:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչը (Հ. Հ., ծնված 2004 թ.) ս. թ. հունիսի 8-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հունիսի 18-ին երեխայի որոնողական աշխատանքները դադարեցվել են. քանի որ անհետ կորած համարվելուց անցել էր 10 օր և որոնողական աշխատանքներն արդյունք չէին տվել, հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG