Մատչելիության հղումներ

Մոսկվան Վաշինգտոնին մեղադրում է Սիրիայում քիմիական հարձակման մասին կեղծ ապացույցներ ներկայացնելու մեջ


ՄԱԿ-ի քիմիական զենքի հարցերով տեսուչների մեքենան Սիրիայում, արխիվ
ՄԱԿ-ի քիմիական զենքի հարցերով տեսուչների մեքենան Սիրիայում, արխիվ

Մոսկվան հայտարարում է, որ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները կեղծ ապացույցներ են ներկայացրել, որպեսզի սիրիական կառավարական ուժերին մեղադրեն խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենք կիրառելու մեջ:

Սիրիայի կառավարական ուժերին ռազմական աջակցություն ցուցաբերող Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի հրամանատար Իգոր Կիրիլովը հունիսի 22-ին հայտարարել է, որ 2017 թվականի ապրիլի 4-ին Սիրիայի Խան Շեյխուն քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակումը եղել է «սադրանք»՝ կազմակերպված «Սպիտակ սաղավարտներ» մարդասիրական կազմակերպության և նրանց հովանավորների կողմից: «Դա առաջին քիմիական հարձակումն է, որը բեմադրվել է»,- պնդել է ռուսաստանցի զինվորականը:

Արևմտյան երկրներն ու ՄԱԿ-ի քիմիական զենքի հարցերով տեսուչները սիրիական կառավարական ուժերին են մեղադրում այդ հարձակման մեջ, որի հետևանքով զոհվել է առնվազն 74 մարդ, ավելի քան 550-ը վնասվածքներ է ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG