Մատչելիության հղումներ

ԵՄ 16 երկրներ կքննարկեն փախստականների ընդունման հարցը, ԵՄ 4 երկրներ բոյկոտել են այդ քննարկումը


Կիրակի օրը Բրյուսելում կայանալիք՝ Եվրամիության 16 անդամ երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը քննարկելու է միգրանտների ընդունման ժամանակավոր կենտրոններ ստեղծելու հարցը:

Այս գագաթնաժողովը բոյկոտելու մասին են հայտարարել Վիշեհրադյան խմբի անդամները՝ Հունգարիան, Լեհաստանը, Չեխիան և Սլովակիան: Այս երկրները հինգշաբթի օրն անցկացրել են սեփական գագաթնաժողովը՝ վերահաստատելով միգրացիոն քաղաքականության հարցում իրենց կոշտ դիրքորոշումը:

Եվրամիության երկրներին չի հաջողվում համաձայնության գալ փախստականների ընդունման հարցում: Եվրահանձնաժողովի տվյալներով՝ 2015-ից Իտալիա և Հունաստան եկած 160 հազար միգրանտներից միայն 32 հազարն են մինչ օրս եվրոպական այլ երկրներ տեղափոխվել: Հունգարիան, Լեհաստանն ու Չեխիան կտրականապես հրաժարվում են ենթարկվել ԵՄ որոշումներին ու փախստականներ ընդունել՝ հաստատված քվոտաների համաձայն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG