Մատչելիության հղումներ

Սիրիան Ղրիմից ցորեն է գնում․ Reuters-ի հետաքննություն


Ղրիմ, Թեոդոսիայի նավահանգիստը, արխիվ
Ղրիմ, Թեոդոսիայի նավահանգիստը, արխիվ

Միայն վերջին տարվա ընթացքում Սիրիայի կառավարությունը Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմից շուրջ 170 հազար տոննա ցորեն է գնել: Այս մասին ասվում է Reuters լրատվական գործակալության հետաքննությունում:

Ուկրաինայից անջատված թերակղզին 2014 թվականից ի վեր գտնվում է միջազգային պատժամիջոցների տակ, որոնք միջազգային ընկերություններին արգելում են համագործակցությունը մի շարք ոլորտներում՝ այդ թվում գյուղատնտեսության և փոխադրումների:

Լրագրողները, վկայակոչելով Ղրիմի նավահանգստի փաստաթղթերը և փոխադրումների ոլորտում իրենց աղբյուրները, հայտնում են, որ Ռուսաստանը մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ ավելացրել է ցորենի մատակարարումները Բաշար Ասադի կառավարությանը: Գործակալությունը նշում է, որ, այդուհանդերձ, ռուսական մաքսատների տվյալներով՝ Ռուսաստանից Սիրիա ցորեն չի արտահանվել:

Reuters-ը նշում է, որ պատերազմական գործողությունների և գյուղատնտեսական ծանր իրավիճակի պատճառով Սիրիայի կառավարական պահուստները «կրիտիկական» շեմին են հասել, այդ իսկ պատճառով Դամասկոսը սկսել է հույսը դնել բացառապես ներկրումների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG