Մատչելիության հղումներ

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանյան քաղաքական ուժերի, շարժումների նկատմամբ


Ղրիմ - Ռուսաստանի կոմկուսը գովազդող վահանակ Սևաստոպոլում, արխիվ

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանյան մի շարք կուսակցությունների, հանրային շարժումների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչպես նաև Ռոտենբերգների ընտանիքի նկատմամբ:

Պատժամիջոցների ցանկում են հայտնվել, մասնավորապես, Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա», Լիբերալ դեմոկրատական, Կոմունիստական, «Հայրենիք», «Ռուսաստանի հայրենասերներ», Ագրարային և Ժողովրդավարական կուսակցությունները: Քաղաքական այդ ուժերի ներկայացուցիչների մուտքը կարգելվի, ինչպես նաև կարգելափակվեն դրանց ակտիվները:

Ուկրաինան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանում 2014 թվականից՝ Ղրիմի բռնակցումից հետո: Ցանկում, որը ժամանակ առ ժամանակ ընդլայնվում է, հայտնվել են ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ, սոցիալական ցանցեր, պետական ընկերություններ, քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG