Մատչելիության հղումներ

Թուրքիայում Amnesty International-ի ղեկավարը կմնա անազատության մեջ


Amnesty International-ի Թուրքիայի մասնաճյուղի ղեկավար Թաներ Քըլըչ, արխիվ
Amnesty International-ի Թուրքիայի մասնաճյուղի ղեկավար Թաներ Քըլըչ, արխիվ

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար Թաներ Քըլըչը կշարունակի մնալ կալանքի տակ: Ըստ Reuters գործակալության` նման որոշում է ընդունել Թուրքիայի դատարանը:

Իրավապաշտպանի գործով հաջորդ դատական լսումները նախատեսված են նոյեմբերին: Քըլըչը ձերբակալվել է մեկ տարի առաջ Իզմիր քաղաքում: Նրա հետ մեկտեղ թուրքական իշխանությունները ձերբակալել են ևս վեց իրավապաշտպանի՝ այդ թվում Թուրքիայում Amnesty International-ի տնօրեն Իդիլ Էսերին: Նրանք մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպության» հետ կապեր ունենալու մեջ, որը, ըստ պաշտոնական Անկարայի, 2016 թվականի հուլիսին երկրում ռազմական հեղաշրջում էր կազմակերպել:

Amnesty International-ը պահանջել է ազատ արձակել իրավապաշտպաններին, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, վկայակոչելով հետախուզության տվյալները, կազմակերպությանը մեղադրել է երկրում նոր հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ: Էրդողանի այդ հայտարարությունը հանգեցրել է Բրյուսելի և Անկարայի միջև հարաբերությունների սրման:

Իրավապաշտպանները չեն ընդունում իրենց հասցեագրվող մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG