Մատչելիության հղումներ

Աքիլլես. Այսօր կհաղթի Բրազիլիան


Աքիլլեսը կանխագուշակել է Ռուսաստանի հաղթանակը Սաուդյան Արաբիայի նկատմամբ, 13-ը հունիսի, 2018թ.
Աքիլլեսը կանխագուշակել է Ռուսաստանի հաղթանակը Սաուդյան Արաբիայի նկատմամբ, 13-ը հունիսի, 2018թ.

Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի թանգարանում ապրող Աքիլլես կատուն, որին վերագրում են մարզական «կանխագուշակումներ» անելու ունակություն՝ «կանխագուշակել է» ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության E խմբի այսօրվա խաղում Բրազիլիայի հավաքականի հաղթանակը Կոստա Ռիկայի հավաքականի նկատմամբ:

Հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում: Էրմիտաժի Հյուսիսային Մերձսևծովյա արվեստի սրահում «կանխագուշակումների» հերթական սեանսի ընթացքում Աքիլլեսը նախապատվությունը տվել է բրազիլական դրոշի մոտ դրված կերակրամանին:

Կատուն անմիջապես չի արել իր ընտրությունը: Ըստ ՏԱՍՍ գործակալության, Աքիլլեսը նախ զգուշորեն հոտոտել է երկու կերակրամանները, շրջվել և հեռացել է, սակայն կեր ուտելու երկրորդ հրավերից հետո վստահ շարժվել է դեպի բրազիլական դրոշը:

ՏԱՍՍ-ը պնդում է, որ այս առաջնության ընթացքում Աքիլլեսը դեռ ոչ մի սխալ «կանխագուշակում» չի արել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG