Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում այսօր վաղ առավոտյան ոստիկանները ձերբակալել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կառույցի ենթադրյալ անդամների, ովքեր, ըստ իրավապահների, մտադիր էին հունիսի 24-ին՝ համապետական ընտրությունների օրը ահաբեկչական գործողություններ կատարել:
Թուրքական աղբյուրների վկայությամբ՝ բոլոր 14 ձերբակալված կասկածյալներն օտարերկրացիներ են:
Թուրք իրավապահները չեն հաղորդում ծրագրված ահաբեկչական գործողությունների մանրամասները, սակայն նշում են, որ ձերբակալոթյունների ընթացքում առգրավել են «համապատասխան իրեղեն ապացույցներ և նյութեր»: