Մատչելիության հղումներ

Օտարերկրացի ուսանողները բաժին են հրավիրվել՝ կեսգիշերային հրավառության կապակցությամբ


Հունիսի 21֊ին՝ կեսգիշերն անց Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում հրավառության մասին ահազանգով դեպքի վայր մեկնած հերթապահ խումբը հայտնաբերել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է հրավիրել հրավառություն կատարողներին, տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Պարզվել է, որ հրավառություն կատարողները օտարերկրացի ուսանողներ են։ Նրանցից՝ Գիրիդարան Պասադը ոստիկաններին հայտնել է, որ ընկերոջ ծննդյան օրվա առթիվ հնդկական խորտկարանի դիմաց ինքն է հրավառություն կատարել։

Փաստի առթիվ իրականացվում է վարչական վարույթ։ Կազմվել է համապատասխան արձանագրություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG