Մատչելիության հղումներ

Փաշինյանին, Միրզոյանին, Միքայելյանին և մյուսներին առնչվող քրգործը կարճվեց․ ՀՔԾ


Իրավապահները ձերբակալում են Սասուն Միքայելյանին, 22-ը ապրիլի, 2018 թ․

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդում է Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին և մյուսներին առնչվող քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:

«Երևան քաղաքում 2018 թ. ապրիլի 13-ից 22-ը տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 2251-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով քննված քրեական գործով 2018 թ.-ի ապրիլի 22-ին ձերբակալվել էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը: Քրեական հետապնդում էր իրականացվում նաև Դավիթ Սանասարյանի, Արմեն Գրիգորյանի, Լևոն Բարսեղյանի, Տիգրան Մազմանյանի, Նաիրի Սարգսյանի, Էրիկ Խաչատրյանի, Գևորգ Մանուկյանի, Գոռ Միրզոյանի և Հայկարամ Մնացականյանի նկատմամբ:

2018 թ.-ի հունիսի 21-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ վերը նշված անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով»,- նշված է ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Այս տարվա ապրիլի 22-ին ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել, մասնավորապես, նշելով՝ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հանցագործության կատարումը կանխելու նպատակով օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ, ձերբակալվել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միզոյանը և Սասուն Միքայելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG