Մատչելիության հղումներ

Կրեմլը հայտնում է, որ Ջոն Բոլթոնը պլանավորում է այցելել Մոսկվա


Կրեմլը հայտնում է, որ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը պլանավորում է այցելել Մոսկվա: «Որքան մենք գիտենք, այդպիսի այցելություն ամենայն հավանականությամբ տեղի կունենա, սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել ներկայիս պահին», - այսօր պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Վաշինգտոնի իր աղբյուրները, այսօր ավելի վաղ հաղորդել էր, որ գալիք շաբաթվա ընթացքում ակնկալվում է Ջոն Բոլթոնի այցը Մոսկվա՝ նախապատրաստելու Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հնարավոր հանդիպումը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե Ռուսաստանը պատրաստ է շփումների Միացյալ Նահանգների հետ: Նա ասել է, որ եթե բարձր մակարդակի հանդիպման համաձայնություն ձեռք բերվի, ապա այդ մասին կհայտարարվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG