Հունիսի 22-ից Եվրամիությունը բարձրացնելու է ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսային դրույքաչափերը: Ցանկում ներառվել են մետաղն ու ալյումինը, ինչպես նաև ամերիկյան հայտնի ապրանքներ, մասնավորապես կբարձրանան նաև ամերիկյան ջինսի, վիսկիի, սիգարետի, Harley-Davidson մոտոցիկլների մաքսային դրույքաչափերը:
Եվրամիության առևտրի հարցերով հանձնակատար Սեսիլիա Մալմսթրյոմն այսօր ասել է, թե ԵՄ երկրներից ԱՄՆ արտահանվող մետաղի ու ալյումինի մաքսային դրույքաչափերը բարձրացնելու Վաշինգտոնի «միակողմանի ու անարդարացի» որոշումից հետո Եվրամիությանը ուրիշ ընտրություն չէր մնացել: Միաժամանակ նա նշել է, որ Բրյուսելը պատրաստ է երկխոսության: