Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Մինսկ


Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Բելառուս: Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդել է, որ Մամեդյարովը մասնակցելու է հունիսի 21-22-ը Մինսկում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված են հետխորհրդային վեց երկրներ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Բելառուսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG