Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և ԱՄՀ-ը ողջունում են հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը Ուկրաինայում


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

Միացյալ Նահանգներն ու Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) գովել են Ուկրաինային անկախ հակակոռուպցիոն դատարան ստեղծելու նպատակով օրենսդրություն ընդունելու համար, բայց նշել նաև, որ շատ ավելի աշխատանք է պահանջվում բարեփոխումներն ավարտին հասցնելու և ԱՄՀ վարկերն ապահովելու համար:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի խոսքով՝ սա կարևոր քայլ էր եվրոպական ապագա ձեռք բերելու համար, ինչը պահանջում էր ժողովուրդը «Արժանապատվության հեղափոխության» ժամանակ:

«Այս քայլերով կհաստատվի, որ դատարանը կարող է ջախջախել կոռուպցիան, որը սպառնում է Ուկրաինայի ազգային անվտանգությանը, բարգավաճմանն ու ժողովրդավարական զարգացմանը», - ասել է պետքարտուղարի խոսնակը:

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը ԱՄՀ 17.5 միլիարդ դոլարի վարկային ծրագիրը կապել է հենց հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման հետ:

ԱՄՀ-ն ընդգծում է, որ քաղաքական ճնշումներն ու կաշառքը դեռևս լրջագույն խնդիրներ են Ուկրաինայում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG