Մատչելիության հղումներ

Բախտաձեի կառավարությունը վստահության քվե ստացավ խորհրդարանում


Վրաստանի նոր վարչապետ Մամուկա Բախտաձեն խորհրդարանում, Թբիլիսի, 20-ը հունիսի, 2018թ․

Վրաստանի նոր վարչապետ Մամուկա Բախտաձեի կառավարության ներկայացրած ծրագիրը, որը կոչվում է «Ազատություն, արագ զարգացում, բարգավաճում», երեկ վստահության քվե է ստացել խորհրդարանում:

Բախտաձեն ասել է, որ առաջիկա երեք շաբաթվա ընթացքում կառուցվածքային բարեփոխումներ են կատարվելու: Նա նշել է, որ ներկայիս 14 նախարարությունների փոխարեն նախատեսվում է ունենալ 11-ը, չհստակեցնելով, թե որ նախարարություններն են կրճատվելու:

Փոփոխություններից, նոր նշանակումներ կատարելուց հետո, կառավարությանը վստահություն հայտնելու հարցը կրկին մտնելու է խորհրդարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG