Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Ուրուգվայը՝ փլեյօֆում, Պորտուգալիան և Իսպանիան հաղթանակներ տարան


Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Մարոկոյի հավաքականին գոլ խփելուց հետո, Մոսկվա, 20-ը հունիսի, 2018թ․
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Մարոկոյի հավաքականին գոլ խփելուց հետո, Մոսկվա, 20-ը հունիսի, 2018թ․

Արդեն հայտնի են Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի առաջին մասնակիցները՝ փլեյօֆ դուրս եկան մրցաշարը հյուրընկալող երկրի և Ուրուգվայի հավաքականները:

A խմբում երեկ կայացած երկրորդ տուրի խաղում Ուրուգվայը 1:0 հաշվով առավելության հասավ Սաուդյան Արաբիայի նկատմամբ և 6 միավորով մրցաշարային աղյուսակում առաջին երկու տեղերն է կիսում Ռուսաստանի հետ: Երկու թիմերը, անկախ երրորդ տուրի՝ միմյանց հետ հանդիպման արդյունքից, անցան առաջնության հաջորդ փուլ: Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի հավաքականները խմբային փուլից հետո հրաժեշտ կտան առաջնությանը:

B խմբում միևնույն՝ 1:0 հաշվով Պորտուգալիան հաղթեց Մարոկոյին, Իսպանիան՝ Իրանին: Երկու թիմերը 4-ական միավորով կիսում են առաջին երկու տեղերը, Իրանը երրորդն է՝ 3 միավորով, Մարոկոն 0 միավորով վերջին տեղում է և փլեյօֆ անցնելու հնարավորություն այլևս չունի:

Այսօր C խմբում կկայանան Դանիա-Ավստրալիա և Ֆրանսիա-Պերու, D խմբում՝ Արգենտինա-Խորվաթիա հանդիպումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG