Մատչելիության հղումներ

Խուզարկվել են «օրենքով գողերի» և «քրեական հեղինակությունների» բնակարանները․ Ոստիկանություն


Ոստիկանությունը հաղորդում է «օրենքով գողեր» և «քրեական հեղինակություններ» համարվող անձանց բնակարաններում խուզարկություններ կատարելու, դրանց արդյունքում զենք և թմրամիջոցներ առգրավելու մասին:

«Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ հունիսի 20-ին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, դատարանի որոշումներով, խուզարկություններ են կատարել, այսպես կոչված՝ «օրենքով գողեր>»՝ «Մանեթի տղա Սամվելիկ» մականվամբ Սամվել Հարությունյանի, «Աֆուլիկ» մականվամբ Ռաֆայել Խոյեցյանի, «Շահումյանցի Ժիրո» մականվամբ Ժիրայր Բրուտյանի, «Լեննականցի Սուրո» մականվամբ Սուրեն Ավետիսյանի, «Լեննականցի Արտյոմիկ» մականվամբ Արտյոմ Ղազարյանի, «Զապ» մականվամբ Անդրանիկ Սողոյանի, «Սևո» մականվամբ Արմեն Մանուկյանի, «Մասիվցի Անդիկ» մականվամբ Անդրանիկ Հարությունյանի, «Ալո» մականվամբ Ալեքսանդր Մակարյանի, «Գորիսեցի Արտեմիկ» մականվամբ Արտեմ Դինունցի, «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գևորգ Մելիքյանի, «Քոնչո» մականվամբ Նորայր Փիլոյանի բնակարաններում։

Ոստիկանները, հարուցված քրեական գործի շրջանակներում, նույն օրը, դատարանի որոշումներով, խուզարկել են նաև քրեական հեղինակություններ՝ «Մեծամորի Երո» մականվամբ Երվանդ Ոսկանյանի, «Շալո» մականվամբ Շալիկո Մանուչարյանի, «Վիրաբիկ» մականվամբ Վիրաբ Գասպարյանի, «Պիստ» մականվամբ Արմեն Իսրայելյանի, «Էրեբունիմասիվցի Տյոմ» մականվամբ Արտյոմ Հարությունյանի, «Նորադուսցի Արա» մականվամբ Արա Բանդուրյանի, «Արտյոմ Կանևսկոյ» մականվամբ Արտյոմ Հարությունյանի, «Մասիվցի Ժիրո» մականվամբ Պարույր Աղաջանյանի, «Յա-Յա» մականվամբ Արմեն Գրիգորյանի, «Տիզ» մականվամբ Արթուր Սեդրակյանի, «Պռատ» մականվամբ Ռադիկ Մկրտչյանի, «Մասիվցի Ռաֆո» մականվամբ Ռաֆայել Նազարյանի, «Դմբուզ Հենդո» մականվամբ Հենրիկ Մանուկյանի, «Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանի, «Կիևյանցի Յուրա» մականվամբ Յուրի Ուտոևի, «Մասիս» մականվամբ Մասիս Գրիգորյանի, «Բոգո» մականվամբ Ռուբեն Կոստանյանի և «Պռոշյանցի Գևորիկ» մականվամբ Գևորգ Ավետիսյանի բնակարանները»,- մասնավորապես, հաղորդում է ոստիկանությունը՝ հավելելով, որ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոցներ:

«Հիշյալ «օրենքով գողերն» ու «քրեական հեղինակությունները » բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային բաժիններ։ Նրանց բնակարաններից հայտնաբերված զենք-զինամթերքը, թմրամիջոցի նմանվող զանգվածներն ու այլ իրեր ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն»,- նաև նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG