Մատչելիության հղումներ

Կոսովոյի նախագահը խոստանում է շարունակել երկխոսությունը Սերբիայի հետ


Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին խոստանում է շարունակել երկխոսությունը Սերբիայի հետ՝ հարաբերությունների կարգավորման համապարփակ ու իրավականորեն պարտադիր համաձայնագիր ստորագրելու համար: Տաչին այս մասին ասել է Բրյուսելի նախաձեռնությամբ այս շաբաթվա վերջին Սերբիայի առաջնորդ Ալեքսանդր Վույչիչի հետ կայանալիք հանդիպումից առաջ:

«Վստահ եմ, որ Սերբիայի հետ 20 տարի շարունակվող բանակցություններից հետո՝ հիմա, եկել է պատմական համաձայնագիրը ստորագրելու պահը, որը վերջ կտա Սերբիայի և Կոսովոյի միջև ողբերգական դարաշրջանին», - ասել է Տաչին, ընդգծելով, որ սպասվող բանակցությունները լինելու են դժվարին, բայց՝ անհրաժեշտ, եթե Պրիշտինան ուզում է անդամակցել եվրոպական կառույցներին:

Կոսովոն Սերբիայից անկախանալու մասին հայտարարեց 2008-ին, 110-ից ավելի երկրներ արդեն ճանաչել են Պրիշտինայի անկախությունը, Սերբիան և Ռուսաստանը նրանց թվում չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG