Մատչելիության հղումներ

Առկա են կասկածներ, որ «Մանվել Գրիգորյան» հիմնադրամի միջոցները ծախսվել են ոչ նպատակային․ ՀՔԾ


Հատուկ քննչական ծառայությունը հայտարարում է «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամի գործունեության մեջ տեղ գտած հնարավոր իրավախախտումների մասին:

«ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ 12.02.2013 թ.-ին Մանվել Գրիգորյանի կողմից ստեղծվել է «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամը, որին տարբեր քաղաքացիներ և կազմակերպություններ ինչպես կանխիկ, այնպես էլ բանկային փոխանցման եղանակով հատկացրել են տարբեր չափերի գումարներ:

Քրեական գործով առկա են կասկածներ, որ հնարավոր է` նշված գումարները մուտք չեն եղել բարեգործական հիմնադրամ կամ հետագայում ծախսվել են ոչ նպատակային»,- նշված է ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG