Մատչելիության հղումներ

Տիմոշենկոն պատրաստվում է առաջադրվել հաջորդ տարվա նախագահական ընտրություններում


Ուկրաինայում ընդդիմադիր առաջնորդ, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, թե պատրաստվում է առաջադրվել հաջորդ տարի գարնանը կայանալիք նախագահական ընտրություններում:

«Իմ նպատակն է ոչ թե բռնապետություն կամ մենիշխանություն խաղալ, այլ կրկին ոտքի կանգնեցնել Ուկրաինան», - պնդել է «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդը՝ պատասխանելով Ֆեյսբուքի օգտատերերի հարցերին:

57-ամյա ընդդիմադիր գործիչը երկու անգամ արդեն պարտվել է նախագահական ընտրություններում, սակայն, այժմ, ըստ սոցիոլոգիական հարցումների, գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին գրեթե հավասար վարկանիշ ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG