Մատչելիության հղումներ

Կանադան օրինականացրեց մարիխուանայի օգտագործումը


Լուսանկարում Կանադայի պետական դրոշի վրա թխկու տերևը փոխարինված է կանեփի տերևով
Լուսանկարում Կանադայի պետական դրոշի վրա թխկու տերևը փոխարինված է կանեփի տերևով

Կանադան դարձավ Մեծ յոթնյակի պետություններից առաջինը, որտեղ մարիխուանայի օգտագործումը թույլատրվում է օրենքով: Սենատում երեկ ընդունված փաստաթուղթը կառավարությանը 8-12 շաբաթ ժամանակ է տալիս՝ դրա վաճառքի ու արտադրության նորմերը հաստատելու համար:

Վարչապետ Ջասթին Թրյուդոն, ով այս հարցը դարձրել էր իր նախընտրական գլխավոր խոստումներից մեկը, օրինագծի ընդունումից հետո Թվիթերում գրել է. - «Մինչ օրս մեր երեխաների համար շատ հեշտ էր մարիխուանա ձեռք բերել, իսկ հանցագործների համար՝ դրա վրա հարստություն դիզել, այսօր մենք փոխում ենք իրավիճակը»:

Կանադայից բացի, մարիխուանայի օգտագործումը օրենքով թույլատրվում է նաև Ուրուգվայում և ԱՄՆ որոշ նահանգներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG