Մատչելիության հղումներ

Սամվել Ալեքսանյանը պնդում է, որ կողմ է քվեարկել Մանվել Գրիգորյանի հարցով միջնորդությանը


Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պնդում է, որ ինքը երեկ Ազգային ժողովում կողմ է քվեարկել Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի հարցով գլխավոր դատախազ Արթուր Դավթյան միջնորդությանը:

«Ցավդ տանեմ, յան տվեք էլի։ Ես ասեցի, որ կողմ եմ քվեարկել, հիմա ի՞նչ մուտիլովկայա», - ասաց Ալեքսանյանը՝ արձագանքելով լրագրողներից մեկի դիտարկամանը, թե դեմ քվեարկողների հավանական ցանկում մամուլում շրջանառվում է նաև իր անունը։

Նշենք, որ Ազգային ժողովը երեկ համաձայնություն տվեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու՝ Գլխավոր դատախազի միջնորդությանը:

Քվեարկությունները գաղտնի էին։ Երկու դեպքում էլ 3-ական պատգամավոր դեմ էին քվեարկել:

Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց շաբաթ օրը: Իրականացված խուզարկությունների արդյունքներով կիրակի օրը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված էր․ - «Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին»: ԱԱԾ-ն նաև տեսանյութ էր հրապարակել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG