Մատչելիության հղումներ

Ռուսաստանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, Ճապոնիան հաղթեց Կոլումբիային, Սենեգալը՝ Լեհաստանին


Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները շնորհավորում են միմյանց Եգիպտոսի թիմի խաղացողի՝ սեփական դարպասը գրավելուց հետո, Սանկտ Պետերբուրգ, 19-ը հունիսի, 2018թ․
Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները շնորհավորում են միմյանց Եգիպտոսի թիմի խաղացողի՝ սեփական դարպասը գրավելուց հետո, Սանկտ Պետերբուրգ, 19-ը հունիսի, 2018թ․

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող Ռուսաստանի հավաքականը խմբային մրցաշարի երկրորդ տուրում երեկ 3:1 հաշվով հաղթեց Եգիպտոսի թիմին:

Հունիսի 14-ին՝ առաջնության բացման օրը, Ռուսաստանը 5:0 հաշվով հաղթել էր Սաուդյան Արաբիային և այժմ 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

A խմբում այսօր կկայանա Ուրուգվայ-Սաուդյան Արաբիա հանդիպումը: Ուրուգվայի թիմը այս պահին 3 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում և հաղթելու դեպքում կապահովի թե՛ իր և թե՛ Ռուսաստանի հավաքականի անցումը փլեյօֆ՝ 1/8 եզրափակիչ: Ռուսաստանը և Ուրուգվայը հանդիպելու են խմբային մրցաշարի վերջին տուրում՝ հունիսի 25-ին:

Երեկ տեղի ունեցան առաջին տուրի հանդիպումները H խմբում: Միևնույն՝ 2:1 հաշվով Ճապոնիայի հավաքականը հաղթեց Կոլումբիայի թիմին, Սենեգալի ընտրանին՝ Լեհաստանի հավաքականին:

Այսօր երկրորդ տուրի խաղերն են B խմբում՝ Պորտուգալիա-Մարոկո և Իրան-Իսպանիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG