Մատչելիության հղումներ

«Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանը կալանավորվեց երկու ամսով


Երևանի ընդհանուր իրավասության դատարանում որոշում կայացվեց «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել երկամյսա կալանքը, հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը:

Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ և ենթադրաբար Ասատրյանի թիկնապահներն են և վերջինիս հետ նախնական համաձայնությամբ ապօրինի պահել են հայտնաբերված զենքն ու ռազմամթերքը։

Հիշեցնենք, «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանը ձերբակալվել էր հունիսի 16-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG