Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյան․ Հայ-ռուսական հարաբերությունները է՛լ ավելի կամրապնդվեն


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Հայ-ռուսական միջպետական հարաբերություններն ու ռազմաքաղաքական երկխոսությունը գտնվում են բարձր մակարդակում և է՛լ ավելի կամրապնդվեն համագործակցության նախանշված ոլորտներում, հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ այսօր ընդունելով Երևանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են նաև հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործակցության հետագա զարգացման ուղիները, տարածաշրջանային անվտանգության խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG