Մատչելիության հղումներ

«Զինվորի բաժին» նշագրմամբ մսի պահածոների նոր խմբաքանակ է առգրավվել, դրանք բեռնվել են Նազիկ Ամիրյանի ցուցումով․ Ոստիկանություն


Լուսանկարը՝ Ոստիկանության տեսանյութի

Ոստիկանության հաղորդմամբ՝ հունիսի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում կայանված են «Ուազ» և «ԳԱԶ» մակնիշների ավտոմեքենաներ, որոնք բեռնված են մսի պահածոներով։

«Նշված ավտոմեքենաների վարորդները, որոնք ԵԿՄ անդամներ են, մեքենաներով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Մեքենաների զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 2980 հատ «վաճառքի ենթակա չէ, Զինվորի բաժին» գրառմամբ մսի պահածոներ։ Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։ Հանգամանքները պարզվում են»,- նշված է ոստիկանոթյան հաղորդագրության մեջ։

Մի քանի օր առաջ ԱԱԾ իրականացրած գործողության արդյունքում նույնատիպ պահածոների մեծ խմբաքանակ էր հայտնաբերվել գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող պահեստներում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG