Մատչելիության հղումներ

Կիևում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք


Ուկրաինա - Բողոքի ցույց Գերագույն ռադայի շենքի մոտ, Կիև, 19 հունիսի, 2018թ.

Կիևում Ուկրաինայի խորհրդարանի շենքի մոտ հազարավոր ցուցարարներ ներքաշվել են ոստիկանների հետ բախումների մեջ:

Ցուցարարների շարքերում են հանքափորներ, Չերնոբիլի ատոմակայանի վթարից հետո աղետի գոտում աշխատած ծառայողներ, աֆղանական պատերազմի վետերաններ և Ուկրաինայի արևելքում ռուս անջատականների դեմ մարտական գործողությունների մասնակիցներ:

Մոտ 2 հազար ցուցարարներ ճեղքել են ոստիկանական պատնեշը և փորձել են ներխուժել խորհրդարան: Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, սակայն բողոքի ակցիան շարունակվել է:

Ցուցարարները պահանջում են սոցիալական վիճակի բարելավում, հաշմանդամների թոշակների բարձրացում և ներդրումներ ծանր ճգնաժամի մեջ գտնվոող ածխարդյունաբերության ոլորտի համար:

Ըստ ոստիկանների, ցույցերի հետևանքով Կիևի երկու հիմնական մայրուղիներում տրանսպորտային կաթված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG